Monday, March 31, 2014

հայերեն


ինչ մեծ գործ ա 
մտնել մահացող մարմնիդ մեջ

ու զգալ մեկուսացված մասերի 
վերամիավորվելու տանջանքը 

ու բջիջների լռությունը իրար չգտնելուց 

հին են գույները որ միայն աչքերդ փակ ես տեսնում

ան-տառ-ներ
են կորած իմաստության

ինչ բառ էլ որ աճում ա
չունի սերմ որ նորից աճի
այլ լեզվի մոլորակներում

այլևս չմտածվող մտքերը չեն թարգմանվում

No comments:

Post a Comment