ինչքան առաջ ես գնում էդքան հեռու
հոգուց
մտնում ես ուրիշ մեկի մարմնի ծոցը
ներս
էլի հեռու ամենախորը միջուկից
իմաստության
իմաստ փնտրում կյանք-խաղի մեջ
հոգնում դրսից
էլի ներս մտնում
փակվում փախնում փլվում
աշնան ամենահին հուշերից տերևներ կորցնում
հանձնվում քամու կոշտ ձեռքերին
տերևաթափ լինում
ամեն երկրորդ օրը գույները նկատում
նկատում արևի ծերությունը
զարմանում որ դեռ դու էլ
պտտվում ես
ու պտտվում
No comments:
Post a Comment