Monday, March 31, 2014

հրազդանից երևան

գնալ ու տեսնել
ճանապարհի քարե տեսարանները
ամեն երկրորդ սարի երեսը փորած
հանքափորների փորերը լցված
չլքած մեղքի զգացումներով
համաձայն ու պատրաստ
հողի ոսկե գաղտնիքների
շահագործմանը։

գնալ ու տեսնել
քաղաքից դուրս դատարկ գյուղերում
դեռ պայքարող ծաղկեփունջ ծախողներին
նրանց ձեռքերում կարմիր դեղին
նրանց ձեռքերում կապույտ կանաչ
նրանց գազանները ուտելու մտքի 
ազդեցության տակ
անցնում են ամբողջ երկրի
պահանջների մայրուղիներով։

գնալ ու տեսնել
սովետ-հսկայի անկումը
դատարկ գործարանների ճաքճքած
փոշով լցված աչքերի մեջ
նրանց միջից մեզ նայող հայացքը պարտված
կիսաշունչ փտած խողովակների
հիշողության ներքո։

գնալ ու տեսնել
սարի գագաթին կղզի դառձած
ագահասիրտ աղքատամիտ
կեղծթագավորի դղյակաեկեղեցին
անմեղ ու հարիֆ հոգիների դամբարան
սպանված զինվորների վերջին աղոթքի շունչը կտրած
երկրից փախած հողին սիրահար ժողովրդի
կարոտի հաշվին։

գնալ ու տեսնել
քաղաքի երակներում խրված անհամբեր 
արագ շտապող դեպի պարզ մի չտեղ ժողովուրդ
իրար գլխի հասած
ամեն մեկը ուրիշներին մունաթ
ամեն մեկը ամենինչիմաց
մեկը մյուսին հերթ չտվող

մնացել են տեղում
բողոքում ու բողոքում։

No comments:

Post a Comment