Thursday, September 6, 2018

շաղ


սիրտս որ ստամոքս լիներ
քեզ չեր մարսի

ես քեզ ծամել չեմ կարող առանց թքելու
ես քեզ մարսել չեմ կարող առանց հետ տալու

ամեն տեղ քեզ եմ փնտրում
լուռ քո անունն եմ արտասանում
քթիս տակ

որ քեզ չկպնեմ
որ բառերով չասեմ
ոչ ինչ 

ինձ քո աչքերի մեջ թաքնված ցավն ա պետք,
որ ծամեմ

երբեք չմարսեմ ու մրսեմ իմ մեջ թաղված 
քո մեռած մասնիկներից

ինձ քո հայացքում սուր կտրող դանակն ա պետք
որ կտրի ինձ, կիսատ մնամ, կիսված գնամ
տուն - հոգուս մեջ լույս վառեմ 
ու նստեմ սարերի մթության մեջ 

գլուխս դեպի երկինք մեկնած
աստղեր քաղեմ քո բացակայությունից

քեզ կարոտելու փոխարեն
իմ երկու ձեռքերով կրակ վառեմ
իմ երկու ձեռքերը մեկնեմ 
բոցերին

պատկերացնեմ դու ես մաշկս խոցում,
որ տաքանամ իմ մեջ թաղված 
քո ցավից

դու մարդ չես

դու գիշերվա ու առավոտվա արանքում հայտնված շաղն ես,

ուր քայլում եմ խելագառված
ամբողջ գիշեր քեզ սիրելուց տառապած, չքնած - հանկարծ
առավոտյան բոբիկ ոտքերով
նետում եմ ինձ դեպի դաշտ

միայնակ ու մենակ

դու չկաս

դու չկաս









No comments:

Post a Comment