Որոշ տարիներ կա փախչելու
ցանկություն -
դու թռնում ես քո ինչ որ
ցավից վեր
միևնույն է ցավը կենակցում
է քեզ։
Կարող ես դա անվանել անկապտելի "դու" -
Դու դու ես նույնիսկ
քեզանից առաջ
մինչև հասունանալով
հասկանում ես դու
ոչ մեկ ես, անարժանի,
չարժանալով ինքդ քեզ։
Նույնիսկ երբ քո սեփական
քաշը վկայում է՝
դու այստեղ ես, պայքարելով
անգոյության ծանրության
դեմ։
Ու միևնույն է այս
կյանքը բաժանում է աչքերիդ կոպերը, դու տեսնում
ես քեզ,
ով տեսնում է քո մեկնած ձեռքը
ով տեսնում է քո մեկնած ձեռքը
ինչպես վայր ընկնող
ալիք -
/
Ես նրանք նա նա մենք
դու շրջվիր
միայն թե հայտնաբերելու
հանդիպումը
որն օտարացված է այս
տեղից։
Սպասիր։
Համբերությունը ապրելու
մեջ է։ Ժամանակը բացվում է դեպի քեզ։
Բացումը քո ու քո միջև՝
գրավված,
հանդիպման գոտին գծված,
հաշվի առնելով քո ու
քո պատմությունները -
Եւ ինչպես միշտ, ո՞վ
է այս "դու"-ն։
Ամեն օր, քո սկիզբը,
արդենիսկ ներկայություն
է-
Հեյ դու -
/
Սողալով ցած ու թաղելով
այն "դու"-ն ով թաղված է ներսում։ Դու օրվա մեջ
ամեն տեղ ես ու ոչ
մի տեղ ես։
Դուրսը ներս է մտնում
-
Իսկ հետո, հեյ դու
-
Լսվեց լուսնի լույսի
տակ։
Հաղթահարվեց լուսնի
լույսի տակ։
Շուտով ահա դու նստած
ես, լսում ես հանրայնորեն, երբ լսվում է սա -
այն ինչ, որ քեզ հետ տեղի է ունենում քեզ չի պատկանում,
այն ինչ, որ քեզ հետ տեղի է ունենում քեզ չի պատկանում,
միայն դրա կեսն է քեզ
վերաբերվում, արական Նա-ն խոսում է
Քլեյր Դենիսի Beau Travail ֆիլմից ու քեզ տանում է
մարմնի մեջ, որտեղ դու ստանում ես
դատարկ մի հայացք -
Աշխարհը այնտեղ դրսում պնդում է,
որ միայն կեսն է քեզ վերաբերվում։ Այն ինչ տեղի է ունենում քեզ չի պատկանում, միայն
դրա կեսն է քեզ վերաբերվում։ Այն քոնը չէ։ Միայն քոնը չէ։
/
Ու միևնույն է մի աշխարհ սկսում
է իր կատաղի ջնջումը -
Ո՞վ ես դու ընդհանրապես, որ ինձ
"Ես" ես ասում։
Դու ոչինչ։
Դու ոչ մեկ։
Դու։
Մի մարմին աշխարհում խորտակվում
է այդ տեղ -
Հեյ դու -
Մեր ամբողջ բռնկում պատմությունը
չի ներարկի ներըմբռնում,
մարմնին չի հասցնի գիտակցության
չի համոզի, որ այդ աչքերի միջի հայացքը
ասի "այո", չնայած որ չկա
լուծելու ոչինչ
նույնիսկ երբ ամեն պահ պատասխան
է։
/
Մի ասա "Ես" եթե դա այդքան
քիչ նշանակություն ունի,
քչից կախված լինելով՝ ստեղծում է
ոչ մեկին։
Դու հիվանդ չես, դու վիրավորված
ես -
դու ցավում ես կյանքի մնացած մասի
համար։
Ինչպե՞ս հոգ տանել վիրավորված մարմնի
համար,
այնպիսի մարմնի որը չի կարող տանել
պարունակությունը իր ապրածի։
Իսկ որտե՞ղ է ամենաապահով տեղը երբ
այդ տեղը
պետք է լինի մի տեղ մարմնից բացի։
Նույնիսկ հիմա քո ձայնը խառնաշփոթի
մեջ է գցում այս բերանը,
ում բառերը այստեղ են որպես զարկերակ,
զարկելով
ներս չթողնել, ներսում պահել, ձայնը
կտրել -
Դու չես կարող ասել -
Մարմինը թարգմանում է իր "դու"-ն
-
դու այնտեղ, հեյ դու -
/
նույնիսկ երբ այն կորցնում է իր
բերանի տեղը։
Երբ տեղավորում ես մարմինդ մարմնի
մեջ,
ներս մտնելով՝ կարծես մաշկն ու
ոսկոռը հանրային տարածք են,
երբ տեղավորում ես մարմինդ մարմնի
մեջ
ներս մտնելով՝ կարծես դու ես գետինը
որի վրայով քայլում ես,
դու գիտես, որ ոչ մի հիշողույթուն
չպետք է ապրի
այս հուշերի մեջ
դառնալով մարմինը քո։
Դու դանդաղեցնում ես ամբողջ գոյության
ընթացքը քո կանչով, որը միայն որպես երկինք է հայտնաբերելի։
Գիշերվա հորանջոցը
կլանում է քեզ երբ դու պարկում ես սխալ անկյունով
Գիշերվա հորանջոցը
կլանում է քեզ երբ դու պարկում ես սխալ անկյունով
արևին, արդեն պատրաստ ինքդ քո ձեռքը
բաց թողնելու։
Սպասիր իմ հետ
չնայած սպասելը, սպասիր ինձ,
հնարավոր է տանի մինչև նրան, որ որևէ բան
չարվի։
/
Լինել լքված, ոչ միայնակ, միակ ցանկությունը
-
քեզ հեռվից կանչել, կանչել հեռվից դու։
Ո՞վ գոռաց, դու։ Դու
գոռացիր դու, դու ով օդի մեջ խշշոց
ես, դու երբեմն
քեզ նման, դու երբեմն ասելիս դու,
գնա ոչ մի տեղ,
եղիր ոչ մեկ եթե ոչ նախ դու -
Ոչ մեկ չի նկատում, միայն դու գիտես,
դու հիվանդ չես, գիժ չես,
կատաղած չես, տխուր չես -
Միայն թե այն, որ դու վիրավոր ես։
/
Ամեն ինչ երանգված ամեն ինչ մթեցված ամեն ինչ
ստվերացված
կեղեքվածն է ծեծվածն է -
հետքն է
բերանի մեջ մնացած համն է։
Ես նրանք նա նա դու չափից շատ վճռական էինք երեկ, որպեզի իմանայինք, որ այն ինչ արված էր հնարավոր էր անել, միևնույն է արվել
էր, երբեք չեր արվել -
Ամենից վատ վիրավարանքը զգալն է,
որ դու այնքան էլ չես պատկանում
քեզ -
No comments:
Post a Comment