ես քեզ հետ արդեն ապրել եմ հազար անգամ
բուռն սիրո պատմություն, ամեն անգամ էլ
նույն բռնությամբ սիրել, գժված կենդանու նման
ամեն անգամ էլ բռնել ու ամեն անգամ կորցրել
քեզ թակարդելով
իմ հազար սրտերում
չգնաս շատ հեռու, բայց չգաս շատ մոտիկ
չուզենաս ինձ ուզել, չուզենամ քեզ ուզել
հազար անգամվա սեր խոստովանել
ու հազար անգամ երկու սիրտ կոտրել,
հազար փշուր, հազարից ավել
փոշու մասնիկներ
ես քեզ արդեն տվել եմ ազատություն
բացել եմ իմ մեջ ամեն պատուհան,
որ ներս կանչես հազար ուրիշ սրտեր,
ու տարածք եմ կերտել տեղավորելու համար
հազարից ավել օտար գիշերներ,
որ ապրես քո ուզած
հազար երազներ
ես քեզ հետ արդեն գտել եմ հազար դռներ,
մտել եմ ամեն անգամ նույն հավատքով՝
սիրո նկատմամբ, ապրել ամեն անգամ
նույն կրքով՝ կյնաքի նկատմամբ
ու դու ես եղել միշտ կանգնած
ամեն մի դռան ետևում
հազար անգամ ինձանից կորած
հազար անգամ ինձանից տարած
ես քեզ արդեն ներել եմ
հազար անգամ
ոչնչացված ու առանց մարմին
ներել եմ քեզ հազար անգամ
թեկուզ անսիրտ, բայց սրտ անց
ներել եմ քեզ, որ ներեմ ինձ էլ
հազար անգամ ներել
հազարից շատ սիրել
բուռն սիրո պատմություն, ամեն անգամ էլ
նույն բռնությամբ սիրել, գժված կենդանու նման
ամեն անգամ էլ բռնել ու ամեն անգամ կորցրել
քեզ թակարդելով
իմ հազար սրտերում
չգնաս շատ հեռու, բայց չգաս շատ մոտիկ
չուզենաս ինձ ուզել, չուզենամ քեզ ուզել
հազար անգամվա սեր խոստովանել
ու հազար անգամ երկու սիրտ կոտրել,
հազար փշուր, հազարից ավել
փոշու մասնիկներ
ես քեզ արդեն տվել եմ ազատություն
բացել եմ իմ մեջ ամեն պատուհան,
որ ներս կանչես հազար ուրիշ սրտեր,
ու տարածք եմ կերտել տեղավորելու համար
հազարից ավել օտար գիշերներ,
որ ապրես քո ուզած
հազար երազներ
ես քեզ հետ արդեն գտել եմ հազար դռներ,
մտել եմ ամեն անգամ նույն հավատքով՝
սիրո նկատմամբ, ապրել ամեն անգամ
նույն կրքով՝ կյնաքի նկատմամբ
ու դու ես եղել միշտ կանգնած
ամեն մի դռան ետևում
հազար անգամ ինձանից կորած
հազար անգամ ինձանից տարած
ես քեզ արդեն ներել եմ
հազար անգամ
ոչնչացված ու առանց մարմին
ներել եմ քեզ հազար անգամ
թեկուզ անսիրտ, բայց սրտ անց
ներել եմ քեզ, որ ներեմ ինձ էլ
հազար անգամ ներել
հազարից շատ սիրել
No comments:
Post a Comment