գիտեմ
ես չեմ կարողանալու պայքարել մահվան դեմ
օրինակ քիչ ծխել, ցերեկը չխմել,
պատժող մտքերից ինձ ներսից չուտել
չցանկանալ որ հսկայական մի ծանրություն
կոտրի ոսկոռներս,
ներսումս բաց չթողնի
ավերակը որից սկսել եմ
որին ձգտում եմ
որտեղ ամենաճանաչելին եմ
ինքս ինձ դառնում
փչացած հայելու մեջ
ով ես եմ՝ հայելին
փչացած
ով ինձ կքայքայի, կքրքրի
կքարկոծի ու կմեղադրի ցավ ապրելու մեջ
ու քամու տեղ դնելով կցրի
փոշիացած մարմինս
դեպի անդունդը սողացող երկրագունդի եզրերից,
կկորցնի ինձ ինձանից
կկոտորի ինձ իմ ուզած կոտորածով
կպարգեվի ինձ իմ ուզած մահը
որին ձգտում եմ
ապրելով
ապրելով
No comments:
Post a Comment