Friday, September 21, 2018

patriarchy

i imagine the day
my sisters will call me to say you are dead
and i will already have been far away -
as far as i could have gone from you
while you still pulled at an invisible cord
tucked under my skin by your hands.

your death would decrease this distance
for which i had fought and won, and i will know
perhaps for the last time
how much power you still hold over me -
a captured fish in a sea of destructive dependency.

and i will shrink into a ball
and i will fall down on my knees
and i will howl holding my belly
where you never lived
and i will say "not yet, not yet,
i am not ready yet".

but what keeps living will not care
nor stop living to bring you back
to give you even a split second of time
to honor any part of you not dead.

and i will gather my things
and come home to watch your resting
eyes, your body prepared to be returned
by the women that loved you
back to the powerful force
that birthed you.
that birthed me
of you.

later i will stand by your grave
after the earth completes you.

i will take off a layer of my own body
that was fed by your fear
of that part of yourself
that is who i am:
reckless
fearless
soft.

i will dig a second grave.
bury the body shocked
by shame.

bid you farewell.




.





Monday, September 10, 2018

what to do with pain


don't try to give it shape - it is like water
cry it, carry it, but don't contain it
burying it is an option, but the bones of it
remain, remnant, reminiscent of an origin
you cannot utter, give name to - it 
is a howl and a moan
so revel in its pleasure pain
open your mouth and hear its sound
from your own guttural shell
let it sit in your lungs, but don't
hold your breath, don't
hold back your heart
from beating through your chest
seeking exile 
from the body present and still
reaching for ground
i would be lying to you if i said
there is safety from feeling
pain - is medicine
we make
we take
break
open the wound of wounds
die in it

Thursday, September 6, 2018

Որոշ տարիներ կա փախչելու ցանկություն - Քլաուդիա Ռենկին



Որոշ տարիներ կա փախչելու ցանկություն -
դու թռնում ես քո ինչ որ ցավից վեր
միևնույն է ցավը կենակցում է քեզ։
Կարող ես դա անվանել անկապտելի "դու" -

Դու դու ես նույնիսկ քեզանից առաջ
մինչև հասունանալով հասկանում ես դու
ոչ մեկ ես, անարժանի,
չարժանալով ինքդ քեզ։
                                                       
Նույնիսկ երբ քո սեփական քաշը վկայում է՝
դու այստեղ ես, պայքարելով
անգոյության ծանրության դեմ։

Ու միևնույն է այս կյանքը բաժանում է աչքերիդ կոպերը,  դու տեսնում ես քեզ, 
ով տեսնում է քո մեկնած ձեռքը

ինչպես վայր ընկնող ալիք -

/

Ես նրանք նա նա մենք դու շրջվիր
միայն թե հայտնաբերելու
հանդիպումը

որն օտարացված է այս տեղից։

Սպասիր։

Համբերությունը ապրելու մեջ է։ Ժամանակը բացվում է դեպի քեզ։

Բացումը քո ու քո միջև՝ գրավված,
հանդիպման գոտին գծված,

հաշվի առնելով քո ու քո պատմությունները -

Եւ ինչպես միշտ, ո՞վ է այս "դու"-ն։

Ամեն օր, քո սկիզբը,
արդենիսկ ներկայություն է-

Հեյ դու -

/

Սողալով ցած ու թաղելով այն "դու"-ն ով թաղված է ներսում։ Դու օրվա մեջ
ամեն տեղ ես ու ոչ մի տեղ ես։

Դուրսը ներս է մտնում -

Իսկ հետո, հեյ դու -

Լսվեց լուսնի լույսի տակ։

Հաղթահարվեց լուսնի լույսի տակ։

Շուտով ահա դու նստած ես, լսում ես հանրայնորեն, երբ լսվում է սա - 
այն ինչ, որ քեզ հետ տեղի է ունենում քեզ չի պատկանում,
միայն դրա կեսն է քեզ վերաբերվում, արական Նա-ն խոսում է
Քլեյր Դենիսի Beau Travail ֆիլմից ու քեզ տանում է
մարմնի մեջ, որտեղ դու ստանում ես դատարկ մի հայացք -

Աշխարհը այնտեղ դրսում պնդում է, որ միայն կեսն է քեզ վերաբերվում։ Այն ինչ տեղի է ունենում քեզ չի պատկանում, միայն դրա կեսն է քեզ վերաբերվում։ Այն քոնը չէ։ Միայն քոնը չէ։

/

Ու միևնույն է մի աշխարհ սկսում է իր կատաղի ջնջումը -

Ո՞վ ես դու ընդհանրապես, որ ինձ "Ես" ես ասում։

Դու ոչինչ։

Դու ոչ մեկ։

Դու։

Մի մարմին աշխարհում խորտակվում է այդ տեղ -
Հեյ դու -

Մեր ամբողջ բռնկում պատմությունը
չի ներարկի ներըմբռնում,
մարմնին չի հասցնի գիտակցության
չի համոզի, որ այդ աչքերի միջի հայացքը
ասի "այո", չնայած որ չկա

լուծելու ոչինչ

նույնիսկ երբ ամեն պահ պատասխան է։

/

Մի ասա "Ես" եթե դա այդքան քիչ նշանակություն ունի,
քչից կախված լինելով՝ ստեղծում է ոչ մեկին։

Դու հիվանդ չես, դու վիրավորված ես -

դու ցավում ես կյանքի մնացած մասի համար։

Ինչպե՞ս հոգ տանել վիրավորված մարմնի համար,

այնպիսի մարմնի որը չի կարող տանել
պարունակությունը իր ապրածի։

Իսկ որտե՞ղ է ամենաապահով տեղը երբ այդ տեղը
պետք է լինի մի տեղ մարմնից բացի։

Նույնիսկ հիմա քո ձայնը խառնաշփոթի մեջ է գցում այս բերանը,
ում բառերը այստեղ են որպես զարկերակ, զարկելով
ներս չթողնել, ներսում պահել, ձայնը կտրել -

Դու չես կարող ասել -

Մարմինը թարգմանում է իր "դու"-ն -

դու այնտեղ, հեյ դու -

/

նույնիսկ երբ այն կորցնում է իր բերանի տեղը։

Երբ տեղավորում ես մարմինդ մարմնի մեջ,
ներս մտնելով՝ կարծես մաշկն ու ոսկոռը հանրային տարածք են,

երբ տեղավորում ես մարմինդ մարմնի մեջ
ներս մտնելով՝ կարծես դու ես գետինը որի վրայով քայլում ես,

դու գիտես, որ ոչ մի հիշողույթուն չպետք է ապրի
այս հուշերի մեջ

դառնալով մարմինը քո։

Դու դանդաղեցնում ես ամբողջ գոյության ընթացքը քո կանչով, որը միայն որպես երկինք է հայտնաբերելի։ 
Գիշերվա հորանջոցը 
կլանում է քեզ երբ դու պարկում ես սխալ անկյունով

արևին, արդեն պատրաստ ինքդ քո ձեռքը բաց թողնելու։

Սպասիր իմ հետ
չնայած սպասելը, սպասիր ինձ,
հնարավոր է տանի մինչև նրան, որ որևէ բան չարվի։

/

Լինել լքված, ոչ միայնակ, միակ ցանկությունը -
քեզ հեռվից կանչել, կանչել հեռվից դու։

Ո՞վ գոռաց, դու։ Դու

գոռացիր դու, դու ով օդի մեջ խշշոց ես, դու երբեմն
քեզ նման, դու երբեմն ասելիս դու,

գնա ոչ մի տեղ,

եղիր ոչ մեկ եթե ոչ նախ դու -

Ոչ մեկ չի նկատում, միայն դու գիտես,

դու հիվանդ չես, գիժ չես,
կատաղած չես, տխուր չես -

Միայն թե այն, որ դու վիրավոր ես։

/

Ամեն ինչ երանգված ամեն ինչ մթեցված ամեն ինչ
ստվերացված

կեղեքվածն է ծեծվածն է -
հետքն է
բերանի մեջ մնացած համն է։

Ես նրանք նա նա դու չափից շատ վճռական էինք երեկ, որպեզի իմանայինք, որ այն ինչ արված էր հնարավոր էր անել, միևնույն է արվել էր, երբեք չեր արվել -

Ամենից վատ վիրավարանքը զգալն է, որ դու այնքան էլ չես պատկանում

քեզ -

շաղ


սիրտս որ ստամոքս լիներ
քեզ չեր մարսի

ես քեզ ծամել չեմ կարող առանց թքելու
ես քեզ մարսել չեմ կարող առանց հետ տալու

ամեն տեղ քեզ եմ փնտրում
լուռ քո անունն եմ արտասանում
քթիս տակ

որ քեզ չկպնեմ
որ բառերով չասեմ
ոչ ինչ 

ինձ քո աչքերի մեջ թաքնված ցավն ա պետք,
որ ծամեմ

երբեք չմարսեմ ու մրսեմ իմ մեջ թաղված 
քո մեռած մասնիկներից

ինձ քո հայացքում սուր կտրող դանակն ա պետք
որ կտրի ինձ, կիսատ մնամ, կիսված գնամ
տուն - հոգուս մեջ լույս վառեմ 
ու նստեմ սարերի մթության մեջ 

գլուխս դեպի երկինք մեկնած
աստղեր քաղեմ քո բացակայությունից

քեզ կարոտելու փոխարեն
իմ երկու ձեռքերով կրակ վառեմ
իմ երկու ձեռքերը մեկնեմ 
բոցերին

պատկերացնեմ դու ես մաշկս խոցում,
որ տաքանամ իմ մեջ թաղված 
քո ցավից

դու մարդ չես

դու գիշերվա ու առավոտվա արանքում հայտնված շաղն ես,

ուր քայլում եմ խելագառված
ամբողջ գիշեր քեզ սիրելուց տառապած, չքնած - հանկարծ
առավոտյան բոբիկ ոտքերով
նետում եմ ինձ դեպի դաշտ

միայնակ ու մենակ

դու չկաս

դու չկաս