Friday, December 5, 2014

օտար հայելու նույնն ու հակառակը՝ գիշեր



անկախ քեզանից, կախված արևմտյան գաղութային, գաղութարար (ով երբեք դու չես եղել) մտածելակերպից, համարել ես գաղութացած տարածքը հին ու փոշոտ, միտքը նույնպես, հին երկու/կիսված իմաստով․ մեկը՝ հետամնաց իր նոր ու փայլուն օբյեկտ չլինելով, մեկը՝ հետաքրքիր իր խավար հնությամբ։

ինքդ քո մարմինը որոնեցիր որ չկորես տրամադրելի ժամանակի մեջ, ժամանակ գործարանը որ ստեղծեց քեզ արևը մայր մտնելու մեջ։ գիշերը քեզ ծամեց ու թքեց անպետք թռչունի պես։ դու ես համաձայնվել անտեսել կարմիրը հողի։ դու ես ստրկացած հիմա մտել արևելք ու քոռ քոռ բոլորից իմաստություն
պահանջում։

արի ու տես քո աչքերով օտարը իրականում հայելին է սահման ու դու երկու կողմից էլ դու ես։

անկախ քեզանից, անկախ արևմուտքից, թրջեցիր ոտքերդ հայելու մեջ։ սև հեղուկ է այն ինչը մաքրեց քո ճանապարհը, իսկ դու այլևս լեզու չունես։ լեզուն ա քեզ տանում եթե չհեռացնես մատներդ ոչ ինչ տառերի հաճույքից։

քայլելիս են քեզ հետևում թիկունքիդ կանգնած ծառերը։ որ շրջվես նրանք այլևս չեն շարժվի։ նրանց շարժումը այլ է քան տարածքին գումարած ժամանակ։ դու էլ չկաս, մարմին, որ տխրես սև ոտքերիդ պակասից։ քեզ մինչ օրըս վերացնում են աշխարհից, դու մինչ օ
րըս շարունակում ես լինել պարզ ու անկրկնելի: գիշեր հայելի։

No comments:

Post a Comment