Monday, September 15, 2014

պրիշտինա 19։40


կարմրակտուր քաղաքի երկինքը բաժանված 
երկու անավարտ մասերի
իրար ստող ու կարոտող 
մի կողմը դաժան ամպած արևմուտք
տունը իշխող ջղայն հայրի նման
մյուս կողմը սև թռչուններին սպասող
կանաչ այգու առաստաղ

իսկ թռչունները բոլորովին թռչուններ չեն
այլ մոխիր երկնքում պտտվող թեթև բմբուլների նման
փոշի դառձած անցած մարմինների նստվածք
սուզված քաղաքի բոլոր կտուրներին

շատ չմնաց մինչ երեկոյան աղոթքի կոչը կհնչի
դիմացի մոխրագույն շենքի ետևից 
և տարբեր ուղղություներից 
կմիանան սուտասան իմամների
ժանգոտ ձայները
իրար չհասնող ու չլսող
իրենց երգ-պարտքը կատարելուց
ամենամեծ աստծուն նվիրված

իսկ աստված բոլորովին աստված չէ
այլ վախից մոլորված մի մարդկություն 
երկու երկինքների միջև սահմանված հողերում 
անհանգիստ անբավարարված 
թափառող ական

Thursday, September 4, 2014

աշխարհի հում կարմիր սրտի մեջ

քանի շերտ սուտ ինքս ինձ պատմեցի, 
պտտվեցի շունչս պահած 
ամեն մի բաց պատուհանի շուրջ,
որ հանկարծ մտքովս չանցնի 
ցած նետվել

համոզեցի ինքս ինձ, որ չեմ ուզում խրվել 
աշխարհի հում կարմիր սրտի մեջ 
երբ պատերազմից մասնատված 
դեռ բաբախող մի ձեռք 
ինձ ներս քաշեց ու ստիպեց 
լսել որբ տղաներին

անապատի փոշոտ թոքերի մեջ
որոնում էին ինչ որ մի ծով
հողի մեջ իրենց թաղված ձեռքերով

ու շնչելու փոխարեն, ոռնում էին 
ու տեսնելու փոխարեն, փորում էին
որ վերջապես խորտակեն 
բռնաբարված կանանց լռությունը
ու չտրվեն քարացնող վրեժի ջրերին
ու չկոտրեն դեռ աճող ոսկորները 
առնական գետի քարերին խփվելով
աչքերը փակ հոսքին տրվելով
հնազանդվելով
հնազանդվելով
հնազանդվելով

ես սիրելուց թուլացած ալիքներ էի
աղոթքի բերանից կախված
նրանք՝ մղձավանջի աներես պատերին 
գլուխներն էին խփում 
շշմած ու սոված ու անճար

ծովը տենց էլ չեկավ որ պատասխանի
մեր հարցերին
ու ոչ էլ կար պատասխան
կամ պատմություն
որ մենք մեզ պատմեինք 
ու ազատվեինք
ցամաք քարերի վկայությունից

ոչ էլ երկինքն էր բաց
ոչ էլ կտուր էր հողին վատնած
երազանքների մնացորդներին

երբ վերջապես մոտեցա որբ տղաներին
չորացած աչքերով ու չհավատալով
ոչ մի բանի

որոշեցի կոկորդիս եզրին նստած
սիրտը աքսորել մարմնիցս
նվիրել սիրուց զրկված ուրիշներին

թող բազմապատկեն, վերարտադրեն
կամ կիսեն հազար մասերի
ուտեն կշտանան
հարվածեն, ձեվափոխեն
կոտրեն կամ բուժեն
լսեն թե անտեսեն

կամ որպես բռունցք
օգտագործեն
չարանալու դեմ

Wednesday, September 3, 2014

---

in your absence 
involuntarily
i enter rooms
where sun light
casts shadows
for selves i hadn't
met yet

in your absence
it becomes possible 
to leave
the body
we made
and split
back into
my own skin

in your absence
silence is my home
where you don't speak
a word
so i can know
where you go
when you go

in your absence
i learn to stop searching
for your face
and focus only
on the spark
you left behind
with which
i return
to how i love

in your absence
i let you go
black bird
who never had wings
and for whom
i couldn't mold
another country
from breath

in your absence
i retreat
patiently
wait
and accept
the dream
you were