դու քաղաք չես
դու տեղի հիշողություն ես
կրկնվող մագնիսական դաշտերի
քաշքշոց
քո մեջ գալիս են
մահը սիրունացնելու
կաֆեներ հիմնելու
բարձրահարկ շենքեր շինելու
ու անբնակ թողնելու
գալիս են ջուր գողանալու
ծարավ հոգիների դիմաց
մտքեր շեղելու
գունավոր շատրվանների
շարժման տակ
դու քաղաք չես
դու անհարմար մահ
ճակալ ես
անտեր շների ճամբար
չար ու բարու հոգնած հենարան
անվերջ հոգոց
վախը կերած խմած
քո մեջ գարուն չկա
դու թաղել ես արևի շողերը
դու ստիպել ես որ լուսինը լռի
մնացել ես ոչնչանալու ու փոփոխվելու դռների միջև
որտեղ ոչ ապրում ես
ոչ մահանում
ոչ մահանում
No comments:
Post a Comment